Ոսկորներիս մեջ անցյալն է
նիրհում,
Եթե մի կաթիլ ցող Դու անձրևես,
Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով
ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ
Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
Այսպես ասաց Տերը մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով և խաղաղություն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրվեց նրանց բերանը, և նրա դեմ պատերազմ հարուցեցին։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...